Արցախյան շարժման օրը՝ առանց Արցախի. Արցախի քաղաքական վերնախավը, ընդդիմադիր պատգամավորները Եռաբլուր են այցելել

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակի օրը Եռաբլուր է այցելել Արցախի քաղաքական վերնախավը: Այստեղ են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ազգային խորհուրդը որոշում կայացրեց, որը ենթադրում էր մարզի վերամիավորում Հայաստանի հետ: Դրանով սկիզբ դրվեց արցախյան շարժմանը։