ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Վոդյանոյե Վտորոյե բնակավայրը. ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոդյանոյե Վտորոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РБК-ն։

«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանոյե Վտորոյե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։