Դրամահավաք Երևանի քաղաքային իշխանությունների համար

«Չենք վճարելու» նախաձեռնությունը, որը ստեղծվել է մի խումբ ուսանողների և երիտասարդների կողմից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար դրամահավաք է կազմակերպում։ Այդ մասին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում։

Դրամահավաքին պետք է մասնակցել միայն 50 դրամանոց կոպեկներով։

«Դրամահավաք Երևանի քաղաքային իշխանությունների համար։

Սիրելի երևանցիներ և ոչ միայն, քանի որ մեր քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի բարեփոխումներում զգում են բոլորիս ֆինանսական աջակցության կարիքը, մենք կազմակերպում ենք դրամահավաք, որի ընթացքում անցորդները կարող են 50 դրամանոց կոպեկներով օժանդակել Տիգրան Ավինյանի տրանսպորտային բարեփոխումներին։

Կխնդրենք միանալ դրամահավաքին և միայնակ չթողնել Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին տրանսպորտային բարեփոխումների առջև։

Դրամահավաքի ընթացքում նաև տեղի կունենա Երևանի վրա անչափ թանկ արժեցող քաղաքապետին նվիրված ցուցադրություն-տոնավաճառ։

Երբ։ Փետրվարի 13, 14:30-18:00

Որտեղ։ Երիտասարդական մետրոյի մոտակայքում

Մասնակցությունը և այս հրապարակման տարածումը լիովին խրախուսվում է»,- նշված է հայտարարության մեջ։։