Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել
Ադրբեջանական աղբյուրները սկսել են գրել, որ երկրում բացահայտվել է «ռուսական լրտեսական ցանց»:
Որպես այդ ցանցի անդամներ նշվում են տարբեր անուններ, օրինակ` նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռ. Մեհտիևը, նախարար Մամեդյարովը, բիզնեսմեններ և այլոք:
Ադրբեջանական մեդիադաշտը իմացողը չի կարող կասկածել, որ գործ ունենք իշխանության թույլտվությամբ արվող մեդիա-հարձակման հետ:
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել:

