Լիտվան, Լատվիան և Էստոնիան ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգահամակարգից
Վաղը Լիտվան, Լատվիան և Էստոնիան ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգահամակարգից։ Այս մասին «X» սոցցանցում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը: «Ռուսաստանն այլևս չի կարողանա էներգառեսուրսներն օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա Եվրոպայի ազատության և միասնության հաղթանակն է», – գրել է Կալլասը։

