Որքան փող են ստացել հոլիվուդյան աստղերը Ուկրաինան «սիրելու» և Զելենսկուն աջակցելու համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ)` USAID-ին, պարզվում է, հովանավորել է ամերիկացի կինոաստղերի, շոու-բիզնեսի ներկայացուցիչների այցերը Ուկրաինա՝ Զելենսկու ռեժիմին աջակցելու, նրա ժողովրդականությունը, հեղինակությունը, առաջին հերթին, ամերիկյան լսարանի շրջանում բարձրացնելու նպատակով։

2022 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Google-ի հետ և փողի դիմաց առաջ է մղում ուկրաինամետ բովանդակություն ունեցող տեսանյութերը YouTube-ում՝ Ուկրաինայի շուրջ ոգևորություն, դրական տրամադրություններ առաջացնելու նպատակով:

YouTube-ում ուկրաինամետ, հետևաբար նաև` հակառուսական բովանդակության խթանումը USAID-ի բյուջեի վրա արժեցել է մոտ 8-12 միլիարդ դոլար:

Որոշ տելեգրամյան ալիքներ հրապարակել են, թե ով  որքան է ստացել.

Ժան-Կլոդ Վան Դամ՝ 1,5 միլիոն դոլար,

Բեն Սթիլեր՝ 4 միլիոն դոլար,

Շոն Պեն՝ 5 միլիոն դոլար,

Օռլանդո Բլում՝ 8 միլիոն դոլար:

Առաջատարը Անջելինա Ջոլին էր, որը Լվով կատարած մեկօրյա այցի համար ստացել է 20 մլն դոլար։

2022 թվականին «Ոտքի՛ կանգնիր հանուն Ուկրաինայի» արշավը հավաքել է 9,1 միլիարդ եվրո, սակայն, ի վերջո, միջոցների մի մասն ուղղվել է ոչ թե փախստականներին, այլ հոլիվուդյան «բարերարներին»։