ԿՀՎ-ն բոլոր աշխատակիցներին առաջարկում է հրաժարական տալ և փոխհատուցում ստանալ. WSJ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է հրաժարական տալ և փոխհատուցում ստանալ ութ ամսվա աշխատավարձի չափով, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ սա ԿՀՎ-ն նախագահ Դոնալդ Թրամփի «առաջնահերթություններին համապատասխանեցնելու» փորձ է, ներառյալ՝ թմրակարտելների դեմ պայքարը:
ԱՄՆ անձնակազմի կառավարման գրասենյակը նամակ է հրապարակել՝ առաջարկելով դաշնային կառավարության աշխատակիցներին հունվարի վերջին աշխատավարձի դիմաց հրաժարական տալ: ԿՀՎ-ն, ըստ երևույթին, դարձել է առաջին հետախուզական գործակալությունը, որն իր աշխատակիցներին առաջարկել է նման սխեմա։
Բացի փոխհատուցումից՝ նրանք կստանան նպաստի իրավունք, չի նշվում, սակայն, թե կոնկրետ ինչ նպաստի մասին է խոսքը։

