Վերանորոգվում է Բաղդադի հայկական եկեղեցին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրաքի հայոց թեմի առաջնորդանիստ Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսված են։ Այս մասին հայտնում են թեմից։
Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը կառուցվել է 1954-1957 թվականներին, հայկական եկեղեցուն պատկանող հսկայական կալվածքում, որտեղ 1904 թվականից ի վեր գտնվում է հսկայական հայկական գերեզմանատուն՝ հնագույն և ժամանակակից գերեզմաններով:
Մայր տաճարի կառուցումը հնարավոր է դարձել երկու հայ բարերարների՝ Սիմոն Մ. Ղարիբեանի և Գալուստ Գյուլբենկյանի կատարած շատ մեծ նվիրատվությունների շնորհիվ։
Ողջ 20-րդ դարում, ժամանակի ընթացքում հետագա հասարակական շենքեր են կառուցվել այս տպավորիչ կրոնական կալվածքում՝ տաճարի և գերեզմանատան կողքին: Այնտեղ կա դպրոց, դահլիճ, երկու հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակներին և մեծ թանգարան, որը բացվել է 1997 թվականի նոյեմբերին։



