Փաստաբանական համայնքը գործադուլ կիրականացնի

Փաստաբանները 2025 թվականի փետրվարի 10-ին բողոքի ակցիա կիրականացնեն՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով իրենց ոլորտում իրականացվող հարկային քաղաքականության դեմ։

Փաստաբանները պահանջում են, որ կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատի  ավելացված արժեքի հարկից:

Մի խումբ փաստաբաններ արդեն միացել են նախաձեռնությանը՝ հայտնելով, որ փետրվարի 10-ին գործադուլ կիրականացնեն։