Արայիկ Հարությունյանը երթևեկում է փարոսիկներով. որտե՞ղ է ՆԳՆ-ը․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նախկինում վաստակել էր «դդում» մականունը, այսօր երթևեկում է փարոսիկներով։

Եթե տարիներ առաջ նույն Ա. Հարությունյանը շրջում էր մետրոյով՝ փորձելով ցույց տալս թե ինքը քաղաքացիներից մեկն է, ապա այսօր ջանք չի խնայում ցուցադրելու իր առավելությունը նույն քաղաքացիների նկատմամբ։ Համենայնդեպս, փաստն այն է, որ նա շրջում է փարոսիկներով՝ իրեն համարելով օրենքից բարձր։ Լուսանկարը, որը «Փաստինֆո»-ին է տրամադրել մեր քաղաքացիներից մեկը, փաստում է, որ նա փարոսիկ է տեղակայել ոչ օպերատիվ պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ։

Սպասում ենք՝ ՆԳՆ-ի ու դատախազության արձագանքին՝ լիազորության չարաշահման հերթական դրսևորման վերաբերյալ։