Թրամփն այնքան շատ է խոսում, որ Սպիտակ տան սղագրողները հազիվ են հասցնում․ AP
Սպիտակ տան սղագրողների մոտ խնդիր է առաջացել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան շատ է խոսում, որ նրա հրապարակային ելույթների վերծանման համար պատասխանատու մարդիկ հազիվ են հասցնում: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը՝ երդմնակալության օրը դրանք ավելի քան 22,000-ն էին, այնուհետև ևս 17,000, երբ Թրամփն այցելում էր Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում աղետի վայրեր:
Բանակցությունների ընթացքին ծանոթ մարդկանց խոսքով՝ այժմ քննարկվում է լրացուցիչ անձնակազմ վարձելու հարցը՝ աշխատանքի ծավալը հաղթահարելու համար:
Ինչպես նշում է АР-ն, իր երկրորդ պաշտոնավարման սկզբից Դոնալդ Թրամփը խոսում է գրեթե առանց դադարի՝ խլացնելով անհամաձայնների ձայները և թողնելով իր ընդդիմախոսներին պայքարել լսելի լինելու համար:

