Լավրովը կհանդիպի ԱՊՀ երկրների դեսպանների հետ՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր

Փետրվարի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում կունենա ԱՊՀ երկրների դեսպանների հետ։ Օրակարգում ներառված են 2024 թվականի արդյունքների և 2025 թվականի առաջնահերթությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի կունենա արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական նախաճաշը Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։