«Տիգրան Համբալիչը» 2024-ին հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը կկազմի միջինում 144 դրամ, 2025-ի հունվարին, թե՝ 150 դրամ
Երբ ծաղրի առարկաները ծաղրում են մարդկանց
Երևանցիների կողմից չընտրված և նրանց կամքին հակառակ Երևանի քաղաքապետի պաշտոնում հայտնված «Տիգրան Համբալիչը» 2024 թվականի դեկտեմբերին հայտարարում էր, որ իրենց որոշումների հետևանքով Երևանի տրանսպորտի ուղեվարձը 100 դրամի փոխարեն կկազմի միջինում 144 դրամ։ 2025 թվականի հունվարին նա հայտարարում է, որ հանրային ճնշման հետևանքով, ստիպված են եղել գնալ «զիջումների», ինչի հետևանքով այն կավելացնի ևս 6 դրամով և կկազմի 150 դրամ։
Սա կարող է հնարավոր լինել միայն այն դեպքում, երբ խելացի մարդիկ թույլատրեն, որ հիմարներն իրենց հիմարի տեղ դնեն։

