«Վերելք». Ի՞նչ անել. փայփայել ՀԱՅ տեսակը (տեսանյութ)
Քաղաքական հայերը մեր օրերում քիչ են, վերացման եզրին կանգնած տեսակ են… Որ լավ տնտղենք` նրանց թիվը չի անցնի երկու հարյուրը, իսկ սա աղետ է հայության գոյության համար: Այս կարծիքին է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որը նաև գտնում է, «որ բոլոր այս մարդիկ իրենց վրա պարտավորություն են կրում լինելու երկարակյաց. բոլոր այս մարդիկ պարտավորություն ունեն հետևելու իրենց առողջությանը, պարտավորություն ունեն դիմանալու առկա քայքայիչ միջավայրում, պարտավորություն ունեն միմյանց մասին հոգ տանելու, քանզի մեծ պարտավորություն են ստանձնել հայրենիքի և Հայաստանի հարատևման համար»: Արդյոք իրավիճակն աղետալի՞ է այնպես, ինչպես վերը ներկայացվեց, և եթե այո, ապա ի՞նչ է հարկավոր անել քաղաքական հայերի վիճակը թեթևացնելու, նրանց շարքերը համալրելու համար հանուն Հայրենիքի և Հայաստանի հարատևման։
Մանրամասները` տեսանյութում

