Լեբեդևը հուսով է, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության ԱՊՀ շրջանակում

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի հրաժարվելուց հետո հույս է հայտնել, որ Երևանը կվերադառնա փոխգործակցության, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության ԱՊՀ շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։

Լեբեդևը նաև նշել է, որ Մինսկը նույնպես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ։ «Բելառուսը պատրաստ է համագործակցության»,- ավելացրել է նա։