ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել իր դաշնակիցը
ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանին համարել իր դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:
«Այո, ՀԱՊԿ քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տվյալ հայտարարությանը, սակայն մենք առաջվա պես Հայաստանը համարում ենք դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ»,- նշել է զրուցակիցը։
Նախօրեին ՀՀ ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025-ին կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը:

