«Ջերմուկի» շշով քացախաթթու խմած տղամարդու մահվան դեպքով քրեական գործը կասեցվել է
Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, «ՌԻԱ Նովոստիին» https://ria.ru/20250122/rassledovanie-1994906230.html այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը։
Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։
Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել հանքային ջրեր արտադրող ընկերության դեմ, որոնց թվում են հայկական «Ջերմուկ Գրուպը» և անհատ ձեռնարկատեր Իգոր Ալեքսանդրովիչ Իսուպովը։ Դեկտեմբերի վերջին Վլադիկավկազի շրջանային դատարանը հայցը թողել է առանց վարույթի։

