ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմն այցելել է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն (տեսանյութ)

Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնը ուրախ էր հյուրընկալել Ջոել Թեննիին, որը նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցն է։

Այցի ընթացքում Ջոել Թեննին ղեկավար անձնակազմի և առաջատար մասնագետների հետ շրջեց կենտրոնի տարածքում, իսկ ռադիոթերապիայի բաժնի ղեկավար օնկոլոգ-ճառագայթաբան Սերգեյ Գոլուբը մանրամասն ներկայացրեց Ռադիոթերապիայի կենտրոնի սարքավորումները և դրանց կիրառման հնարավորությունները։

Այցելության ավարտին Ջոել Թեննին բարձր գնահատեց կենտրոնի տեխնոլոգիական մակարդակը, մասնագետների բարձր որակավորումը և կենտրոնի դերը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի առողջապահական համակարգում։

Կենտրոնի անձնակազմը ևս ընդգծեց իրենց պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել բարձրորակ մասնագիտական օգնություն, զարգացնելով առողջապահության ոլորտը և ապահովելով որակյալ բուժօգնություն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ժամանած պացիենտների համար։