Սպասում ենք համագործակցության ամրապնդմանը. Միրզոյանը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորել է Մարկո Ռուբիոյին՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
«Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ նպաստելու մեր երկու երկրների անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»,- գրել է Միրզոյանը:

