Ի՞նչ են քննարկելու Լավրովը և Միրզոյանը

Հունվարի 21-ին բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և աշխատանքային այցով Մոսկվա այցելած ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալի փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում այլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։

Ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։