Իրանի մայրաքաղաքում սպանել են երկու հայտնի դատավորի
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու հայտնի դատավոր, տեղեկացրել է Mehr-ը։
Շաբաթ առավոտյան զինված անձը մտել է Իրանի Գերագույն դատարան և փորձել սպանել երկու փորձառու իրանցի դատավորի։ Հուջաթոլեսլամ Ռազինին և Հուջաթուլեսլամ Մոգիսեհը մահացել են ահաբեկչության հետևանքով։
Հարձակվողը դրանից անմիջապես հետո ինքնասպան է եղել։ Նախաքննության տվյալներով՝ հարձակվողը քրեական գործ չի ունեցել Իրանի Գերագույն դատարանում և դատարանի բաժանմունքների հաճախորդ չի եղել։
Ներկայում սկսվել է հետաքննություն՝ այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու համար, որոնք կարող էին մասնակցած լինել ահաբեկչությանը։

