Կրեմլը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական էջը։ http://www.kremlin.ru/events/president/news/76123
«Որպես 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շարունակություն, քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ որոշ արդիական հարցեր՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Նշվել են Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքում զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։
Նիկոլ Փաշինյանը պարզաբաել է իրավիճակը՝ կապված վերջերս ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի քայլերի հետ։ Ռուսաստանի առաջնորդը տվել է համապատասխան մեկնաբանություններ ու գնահատականներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

