Սիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայմանը Գոլանի բարձունքներում
Սիրիայի նոր վարչակազմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը Գոլանի բարձունքների բուֆերային գոտում՝ Իսրայելի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ Հուսեյն ալ-Շառաայի հայտարարությունը։
«Մենք պատրաստ ենք ընդունել ՄԱԿ-ի ուժերին բուֆերային գոտում, որպեսզի իրադրությունը վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչ իսրայելական առաջխաղացումը»,- ասել է Ահմադ Հուսեյն ալ-Շառաան Դամասկոսում Կատարի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Իսրայելը այլևս չունի բուֆերային գոտու խորացումն արդարացնող փաստարկներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

