Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ, ներկայացվել են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են ապագա ծրագրերի իրականացման հեռանկարները։

