ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին
Այս տարվա հունվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու նրանց ընտանիքների հետ կապը:
Համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի, այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրել է բացառապես կալանավորող կողմը»,- ասված է հաղորդագրության մեջ։

