ԱՄՆ-ը հայ գործընկերների հետ կաշխատի՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ
«Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր Մաքսային և Սահմանային պահպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ։
«Մենք միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծումը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։

