Հակաբակտերիային դեղերը ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար․ ԱՆ

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ կարևոր է

  • ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը  խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
  • ինքնուրույն մի՛  ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
  • մի՛  օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛  փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում  անհնար:

«Խնդրում ենք հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն»,- նշում են ԱՆ-ից։