Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ՝ հետաքրքրվելով Լոս-Անջելեսում տարածվող հրդեհի հետևանքների ու տեղի հայ բնակչության, նրանց բնակարանների վիճակի մասին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից․
Հրդեհը տարածվել է Փասադենայի, Գլենդելի, Լա Քրասենթայի հայաշատ շրջաններում։ Տեղեկությունների համաձայն, մի շարք հայ ընտանիքներ արդեն իսկ հեռացել են այդ շրջաններից ավելի ապահով բնակավայրեր։
Այրվել է ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը:
Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը
Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ապաստանի կարիք ունեն։
Հունվարի 7-ից Լոս Անջելեսի արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք քամու պառճառով տարածվել են դեպի բնակավայրեր։ Հունվարի 8-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 13,44 քմ կմ։ Տարբեր շրջաններում հայտարարվել է տարհանում։
Լոս Անջելեսի մերձակայքում սկսված անտառային հրդեհների հետևանքով, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 5 մարդ զոհվել է, շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։

