Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որտեղ կցված է Կանադան
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենար Միացյալ Նահանգները, եթե Կանադան միանար երկրին: Նա քարտեզ է հրապարակել Truth Social սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կանադան և Միացյալ Նահանգները նույն գույներով են, այդպիսով ձևավորելով մեկ երկիր, որը կոչվում է Միացյալ Նահանգներ:
Թրամփը կարծում է, որ նման միությունը Կանադային ոչ միայն տնտեսական կայունություն կբերի, այլև կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ նորընտիր նախագահի, գալիս են «ռուսական ու չինական նավերից»։

