ՌԴ Մարդու իրավունքների խորհուրդը դիմել է ՄԱԿ՝ քաղաքագետ Միհրանյանի` ՀՀ մուտքի արգելքի թեմայով
ՌԴ մարդու իրավունքների խորհուրդը դիմել է ՄԱԿ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի` Հայաստան մուտք գործելն արգելելու թեմայով։
«Մենք ձեզ և միջազգային հանրությանը կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների ոչ ճիշտ գործողությունները, խնդրում ենք նաև օգտագործել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները՝ ազդելու պաշտոնական Երևանի վրա՝ Ռուսաստանի քաղաքացի Անդրանիկ Միհրանյանի իրավունքների կոպտագույն ոտնահարման հետևանքները վերացնելու համար»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Երևան էր ժամանել՝ ծնողների շիրիմներին այցելելու, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված Է։

