Վրաստանը Թուրքիայի հետ կկապվի նոր ճանապարհով

Վրաստանը Թուրքիայի հետ կկապվի նոր ճանապարհով։ Նախագծի շրջանակում կկառուցվեն երկկողմանի թունել և կամուրջներ։ Բնապահպանական վերահսկողության ծառայությունը մի քանի ամիս քննարկումից հետո թույլտվություն է տվել: Հայտնում է Sputnik Грузия-ն։

Նոր մայրուղին կառուցվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ և կավարտվի 2028 թվականին: Շինարարությունը կարժենա 620 մլն լարի։

Բաթումիից Սարպի թունել, որը երկու երկրները կկապի նոր ավտոմայրուղով, կունենա 7,6 կմ երկարություն: Նոր ասֆալտբետոնե ճանապարհը կմիանա Բաթումի շրջանցիկ ճանապարհին, որի շինարարությունն արդեն ավարտվում է։ Նոր ճանապարհի 67%-ը կանցնի թունելով։