Փաշինյանի քովիդ թեստը կրկին դրական է

«Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այս պահին մեկուսացել է, վաղ առավոտյան նա հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:

Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:

Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- գրել է նա։