Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է «Սուրբ Պաշտպանության շրջանի» երկու հայ նահատակների ընտանիքների հետ, որը համընկավ Հիսուսի՝ Մարիամի Օրհնյալ ծննդյան գիշվա հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

Դեսպանատան փոխանցմամբ, Իրանի նախագահը զրուցել է նահատակ Օշավան Էյվոզյանի կնոջ՝ տիկին Նինա Հարթունյանի և նահատակ Գալիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Հարթունյանի հետ ու բարձր գնահատել ընտանիքների նվիրումը։

«Նախագահը կարևորել է նահատակների սխրանքը՝ նրանց ծնողներին և կանանց համբերություն ու տոկունություն մաղթելով․ «Նրանք իրենց նախանձախնդրությամբ կողք կողքի կանգնեցին մյուս հայրենակիցների հետ՝ պաշտպանելով Իրանի պատիվը», – նշված է հաղորդագրության մեջ։