Բայրամովը Սերբիայի նախագահին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «X»-ի հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-սերբական ռազմավարական գործընկերությունից բխող տնտեսության, էներգետիկայի, կապի, հումանիտար խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված տարբեր թեմաներ։

Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է հետկոնֆլիկտային վերականգնման և տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերի առկա իրավիճակի մասին։