Լուկաշենկոն հայտարարել է, որ մի քանի օրից կհանդիպի Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մի քանի օրից կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդամենը մի քանի օրից մենք կհանդիպենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Եվ եթե մեր մակարդակով որոշ հարցեր քննարկելու անհրաժեշտություն լինի, մենք դրանք կքննարկենք»,-  ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նշել է, որ գալիք տարին որոշակի պատճառներից ելնելով դժվար է լինելու: