Հրադադարի մեկնարկի պահից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան

«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid02Keme39inCdGBnVuUFwEEizbh8xbcSZzfpwPzehr4TdvTYaKm6DpuxgSn5XGGLUMfl հերթական անգամ աղավաղելով և թերարժևորելով ԼՂ հիմնահարցի բանակցակային բովանդակությունը՝ ստվերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։