Հադրութի անտառներում որոնողական աշխատանքների 39-րդ օրը հայտնաբերվեց 6 զինծառայող․ պատերազմից չորս տարի անց
Չորս տարի է անցել․․․ Այս լուսանկարները փրկված կյանքերի, իրական հրաշքի, աղոթքի, հավատի ու չհանձնվելու մասին է։ Տեղեկություն էր ստացվել, որ Հադրութի անտառներում ողջ մնացած զինծառայողներ կան, որոնց մասին տեղյակ չէ թշնամին, թեպետ ավելի ուշ խոստովանել են, որ կասկածներ ունեին։
Ամեն րոպեն մեկի կյանքը կարող էր արժենալ, մտածելու ժամանակ չկար։ Փրկարարներն արագ անցել են գործի՝ գիտակցելով թիկունքում սպասող հարազատների ողջ ապրումները։
Որոնողական աշխատանքների 39-րդ օրը հայտնաբերվեց 6 զինծառայող, որոնք ավելի քան 70 օր մնացել էին անտառներում, հավատալով իրենց փրկությանը։
Ավելի դժվար էր նրանց Ստեփանակերտ տեղափոխելու գործընթացը։ Հաջողվեց միայն մեր կողմից տարված բարդ բանակցությունների արդյունքում։
Karen Sargsyan , Мехак Арзуманян, փրկարարներ, ընկերներ, այդ օրվա մեր տրամադրությունն անչափելի էր, երջանիկ էինք, հաջողել էինք։
Տղերքը վերադարձան։ Երկու օր անց՝ դարձյալ Հադրութից (Մոխրենես) Ստեփանակերտ տեղափոխվեցին հայր ու որդի Պետրոսյանները։
Ինչքան էլ ձեր կախարդական ռետինով փորձեք ջնջել մեր հիշողությունը, մենք հիշում ենք ու կհիշենք պատմությունը՝ ինչպես եղել է, ինչպես կա։
Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

