Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ

Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, չնայած այն բանին, որ դրա իրավունքն ունի։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

«Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, որպեսզի մեր կողմից վտանգ չստեղծվի վրացի, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի մի շարք պաշտոնյաների և պատգամավորների վրա։