Թուրքիայի ԱԳ նախարարն ու հատուկ ծառայության ղեկավարը Սիրիայում բանակցում են նոր իշխանության հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու MIT հատուկ ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Դամասկոսում հանդիպել են Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների ղեկավարության հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ կողմերը կքննարկեն Սիրիայում իշխանության համար պայքարող ընդդիմություն կազմող բոլոր ուժերի միջև ներքաղաքական երկխոսությանը նպաստելու ուղիները, կկենտրոնանան Սիրիայում իրողությունների ընդհանուր տեսլականի մշակման և սիրիական նոր ղեկավարությանը արաբական, տարածաշրջանային և միջազգային միջավայրում ներառելու վրա։