Երևանում թանձր մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում

Եղանակային պայմանների պատճառով գիշերվանից սկսած ունենք չեղարկված և ուշացած չվերթեր: Այս մասին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից:

Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթները: Տեսանելիությունը ներկա պահին շատ ցածր է:

Մինչև 04:30-ը մառախուղը եղել է ամենաբարձր աստիճանին, ինչի պատճառով օդանավերը վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններ՝

Մոսկվայից ժամանող մեկ չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, մյուսները՝ Թբիլիսիում:

«Ուշացումով սպասում ենք չորս չվերթի` Մոսկվայից և Մինվոդիից»,-հայտնել են օդանավակայանից: