Շիրակի մարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Մուրադյանին շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, հաջողություններ մաղթում հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- ասաց Փաշինյանը։

Մ. Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար։