Դավիթ Առուշանյանը վայր է դրել մանդատը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։
«Մենք ստացել ենք մանդատը վայր դնելու մասին դիմում»,- հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կայացած համայնքապետի պաշտոնակատարի նախնական ընտրություններում Դավիթ Առուշանյանն ինքնառաջադրված թեկնածուների թվում էր։
Հիշեցնենք նաև, որ հաղթող է ճանաչվել Սարիկ Մինասյանը, որն էլ կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար։
Շրջանառվող լուրերի համաձայն, Դավիթ Առուշանյանն էլ կնշանակվի Շիրակի մարզպետ։

