«Ձյունե թագուհու պատմությունը» փառահեղ սառցե շոուին մասնակցելու են Հայաստանի գեղասահորդները
Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ շոուն՝ սառույցի վրա:
«Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները:
«Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։
«Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական գաղափարն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույնմի բան է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին: Սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն Տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով: Սերը ողջ տիեզերքի հիմքն է: Սերը ղեկավարում է կյանքը: Սերը կյանք է պարգևում: Սերն ամենակարող է: Սերը հրաշք է: Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է:
Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որտեղ պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները:
Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացվում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթի կողմից։
«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է։
Սառցե շոուի 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել են ավելի քան 20 վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ՝ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ընդ որում, դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է:
Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է:
Խորհուրդ է տրվում 2 տարեկանից բարձր երեխաների համար:
Սառցե շոուն կանցկացվի անգլերեն: Ձեզ սպասում է իսկական ամանորյա հրաշք:

