Նրանք կարող են բախվել ցեղասպան գործողությունների․ լորդ ՄաքԻննեսը բարձրացրել է հալեպահայերի հարցը
Հյուսիսարևմտյան Սիրիայի իրավիճակի վերաբերյալ բանավեճի ընթացքում Քիլվինինգից լորդ ՄաքԻննեսը բարձրացրել է հայ համայնքի հարցը։
«Հալեպի շրջանում շատ մտահոգված փոքրամասնություններից մեկը հայ համայնքն է։ 2011 թվականին այդ շրջանում ապրում էր 200,000 հայ, սակայն այժմ այդ թիվը ընդամենը 10,000 է։ Եթե այդ համայնքն սկսի վախենալ, որ կարող է բախվել այնպիսի ցեղասպան գործողությունների, որոնք տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի այլ հատվածներում՝ վերջին 10 տարիներին, Հայաստանի կառավարությունը առաջարկել է վերատեղափոխել այդ հայերից, որոնք կցանկանան։ Կպաշտպանի՞ Կառավարությունը Հայաստանի կառավարությանը այս հարցում և կհամագործակցի՞ նրանց հետ, եթե նման իրավիճակ առաջանա»,- ասել է լորդ ՄաքԻննեսը։
ՖԿԶՆ-ի (Ֆինանսների, արտաքին գործերի և զարգացման նախարարություն) Աֆրիկայի, ՄԱԿ-ի, Համագործակցության և մարդու իրավունքների հարցերով նախարար, լորդ Քոլինզը Հայբըրիից պատասխանել է․
«Ես չունեմ կոնկրետ պատասխան Հայաստանի վերաբերյալ, բայց հաշվի եմ առել հարգարժան լորդի դիտարկումը և անկասկած կբարձրացնեմ այս հարցը բաժնում։ Ընդհանուր առմամբ, մենք շատ մտահոգված ենք՝ ապահովելու, որ հակամարտությունից փախչողներին պատշաճ աջակցություն տրամադրվի հարևան երկրներում»:

