Փաշինյանը պաշտոններից ազատել է Պրոբացիայի ծառայության պետի եւ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարներին
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաեւ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

