Անհա՞յտ, թե անհետ կորած անձ

Ինչպե՞ս է ճիշտ ասել՝ անհա՞յտ, թե՞ անհետ կորած անձ։

Որպես տարածաշրջանում անհայտ կորածների և նրանց ընտանիքների հիմնահարցով երկար տարիներ զբաղվող կազմակերպություն, մեր մոտեցումը հարցի շուրջ հետևյալն է. մենք օգտագործում ենք «անհայտ կորած անձ» եզրույթը, քանի որ անհայտ են անձի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները։ «Անհետ կորած» եզրույթի գործածումը ենթադրում է, որ մարդն անհետ կորել է, այսինքն՝ հետքեր չկան։

Ավելին` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում անհայտ կորածների թեմային անդրադառնալիս նույնպես օգտագործվում է «անհայտ կորած անձ» եզրույթը։

ԿԽՄԿ