Ռուսաստանը մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Աֆղանստան

Ռուսաստանը 28 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Աֆղանստան, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է հասցրել Աֆղանստանի բնակչությանը։ Արտակարգ իրավիճակների վարչության հատուկ չվերթով մարդասիրական օգնության հինգերորդ խմբաքանակն է հասցվել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության բնակչությանը։ Ռուս փրկարարները 28 տոննա պարեն են հանձնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։