ՔՊ խմբակցությունը ԱԺ-ում փակ նիստ է գումարել, քննարկվում է Հովիկ Աղազարյանի հարցը

ԱԺ-ում ՔՊ խմբակցության փակ նիստ է ընթանում:

Ըստ տեղեկությունների, քննարկվում է Հովիկ Աղազարյանի հարցը, որին երեկ հեռացրին խմբակցությունից, իսկ արդեն այսօր նա հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից, որպեսզի դժվար վիճակում չդնի ՔՊ-ի իր գործընկերներին: