Շոլցը ժամանել է Կիև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 2,5 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու համար», հաղորդում է գործակալությունը։

Անակնկալ այցի մասին հայտնել է նաև գերմանական Spiegel պարբերականը։