Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ
Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց
Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ալեքսանդր Ցականյանի պաշտոնավարման օրոք սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինաբար Տավուշի սահմանագոտում Ադրբեջանին հանձնվեցին 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, և Կիրանց գյուղի հողերը, սահմանի Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։ Իր այս «սխրանքի» համար Ցականյանը գեներալի կոչում ստացավ, թեև բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը համապատասխան է գնդապետի կոչման։ Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ։

